News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր՝ դեկտեմբերի 9–ին, քննարկվել է վերամշակող արդյունաբերության  կազմակերպմանը վերաբերող հարցեր, որին մասնակցել են  «Զանգեզուրի  ՊՄԿ» , «Չաարատ Կապան»,«Ագարակի ՊՄԿ»  , «Ախթալայի ԼՀԿ»,  «Թեղուտ» ՓԲ ընկերությունների  գլխավոր   տնօրենները, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն  ընդունելու համար և հույս հայտնել, որ այս բարդ նախաձեռնությունում պետությունը կարող է ոլորտի առաջատար ընկերություններին  որպես գործընկեր դիտարկել:

Շուշանյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է հռչակել   հանքարդյունաբերությունում, մասնավորապես` պղնձաարդյունաբերությունում,  վերամշակման ամբողջական շղթայի ապահովման գործընթացը և այս աշխատանքներում ակնկալում է հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությունը և գիտելիքների, և ներդրումների և մարդկային ռեսուրսների մասով: «Մեզ համար կարևոր է, որ դուք որպես գործընկեր ներգրավված լինեք այս աշխատանքներում և ներկայացնեք ձեր առաջարկներն ու մտահոգություններն այս նախաձեռնության վերաբերյալ»,-ասել է ոլորտը համակարգող փոխնախարարը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերամշակման ամբողջական շղթայի ապահովմանը, պղնձաձուլարանի կառուցմանը, այս աշխատանքներում հանքարդյունաբերող ընկերությունների հնարավոր մասնակցությանը և ձևաչափին վերաբերող հարցեր:

Ընկերությունների տնօրենները  ողջունել են վերամշակող արդյունաբերությանը զարկ տալու   պետության նախաձեռնությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  վերջիններս  կուղարկեն այս շղթայում  մասնակցության վերաբերյալ  իրենց տեսլականը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ