News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանում ծխախոտի վաճառքը չի արգելվելու, իսկ ծխախոտ արտադրողները լավ կլինի, որ իրենց արտադրանքն ավելի շատ արտահանեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով հանրային վայրերում ծխելն արգելով օրինագծի ընդունման հնարավոր բացասական հետևանքներին՝ տնտեսվարողների համար։

Անդրադառնալով ծխախոտի գների հնարավոր բարձրացմանը՝ Հրաչյա Հակոբյանն ասաց. «Ծխախոտի գները բարձրանում են տարեցտարի ամբողջ աշխարհում։ Եվ դա նորմալ եմ համարում։ Մեզ մոտ էլ ես կցանկանամ, որ ծխախոտի գինը տարեցտարի բարձրանա»։

Նշենք, որ ավելի վաղ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեծ աղմուկ էր բարձրացրել Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությունը, թե ծխողները պետք է վտարանդի դառնան մեր հասարակությունում։

Տպել
Ամենաշատ