News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը


Ֆրանսիական հայտնի PAUL («Փոլ») սրճարանների ցանցը, որը ներկայացված է աշխարհի 46 երկրներում, շուտով մուտք կգործի Հայաստան։ Ավելի քան երկու տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը ստորագրեց պայմանագիրը PAUL Interntional-ի ներկայացուցիչների հետ։ Պայմանագիրն ամրագրեց այն կարևոր լուրը, որ առաջիկա մի քանի տարում 5 PAUL կբացվի Հայաստանում, ինչը հնարավորության կտա մոտ 200 նոր աշխատատեղերի ստեղծման։

«PAUL-ը մեզ համար կարևոր նախագիծ է, որն, իհարկե, նոր որակ ու չափորոշիչ կբերի հայկական շուկա։ Առհասարակ, «Գալաքսի» ընկերությունների խմբում հյուրանոցային և ռեստորանային ոլորտը այն կարևոր ուղղություններից է, որտեղ մենք տարիներ շարունակ նորամուծություններ ենք բերում, փոփոխում ենք ոլորտի խաղի կանոնները, և PAUL-ը այդ առումով մեր հերթական ձեռքբերումն է։ 130 տարվա վաղեմություն ունեցող այս բրենդը մի ամբողջ փիլիսոփայություն է, որը սովորեցնում է փոքրիկ ուրախություններով կյանքը սիրելու ու վայելելու արվեստը՝ ֆրանսիական «arts de vivre»-ն», -նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը։

PAUL-ը հիմնադրվել է դեռևս 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ և 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետևում են ողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդների մատուցում։

«Անհամբեր սպասում ենք PAUL-ի ժամանմանը Հայաստան»,-ասել է  ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, միանալով այս կարևոր հայտարարությանը։

Կարևոր է ընդգծել, որ PAUL-ը հասանելի բրենդ է և գնային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ֆրանսիական որակն ու ապրելակերպը մոտ լինի բոլորին ըստ ցանկության։

PAUL-ը «Գալաքսի» ընկերությունների կողմից հայտարարված երրորդ խոշոր միջազգային նախագիծն է 2019-ի համար։ Առաջինը տարեսկզբին էր, երբ «Գալաքսին» հայտարարեց Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցման մասին, իսկ ահա երկրորդը ամռանն էր՝ Courtyard by Marriott հյուրանոցի և բնակարանային համալիրի նախագծի պաշտոնական մեկնարկը։

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին՝ Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից։ 20 տարվա գործունեւության արդյունքում «Գալաքսին» 30 հոգանոց թիմից կարողացել է դառնալ Հայաստանի թիվ մեկ գործատուն` մոտ 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան 800,000 բաժանորդների և հաճախորդների թվով։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խումբը ներկայացված է 3 երկրում՝ 10 ավելի ոլորտներում, իսկ «Գալաքսիի» պորտֆոլիում շարունակում է կարևոր դեր ունենալ սպասարկման ոլորտի առաջատարներ «Սանտաֆե» և «Պահեստ33» սրճարան-ռեստորաննները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ինտելեկտը ռենտգենագրով որոշում է մարդու ռասան
Ենթադրություններից մեկն այն է, որ ԱԻ-ն ճանաչում է մարդկանց մաշկի մեջ մելանինի տարբերությունները, որոնք ի հայտն են գալիս ռենտգենագրերի վրա եւ տեսանելի չեն անզեն աչքով․․․
Պանաման բիովերամշակման գործարան կկառուցի՝ ցածր ածխածնային ռեակտիվ վառելիքի արտադրության համար
Այդ քայլը կապված է նրա հետ, որ ավիացիոն արդյունաբերությունը նպատակ ունի մինչեւ 2050 թ. ածխածնի զրոյական նպատակի հասնել...
Չինաստանը մի օր կգերազանցի ամերիկյան արտադրությունը. Մասկ
«Այն, ինչ մենք տեսնելու ենք Չինաստանի հետ կապված, դա տնտեսությունն է, որը կրկնակի մեծ է, գուցե երեք անգամ մեծ է Միացյալ Նահանգներից, եւ շատ տարօրինակ կլինի ապրել այդ աշխարհում»,-ասել է Մասկը:
Team Telecom Armenia-ն կրթական «օսկար»-ի՝ Koreez-ի տեխնոլոգիական գործընկեր
Koreez-ը առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանի աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած...
Մասկը Twitter-ին մեղադրել է օգտատերերին «մանիպուլյացիայի ենթարկելու համար»
Միլիարդատեր, գործարար, Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Twitter սոցցանցի օգտատերերին նախազգուշացրել է, որ նրանց «մանիպուլյացիայի են ենթարկում» եւ խորհուրդ է տվել անջատել սոցցանցի լրահոսի ալգորիթմային գործառույթը:
Windows-ում ներկառուցված VPN են գտել
Գործառույթը թույլ կտա Edge-ի օգտատերերին ապահով կապ ունենալ հանրային ցանցերում աշխատելիս, որտեղ գաղտնիության պաշտպանություն չկա...
Ֆոտոռեպորտաժներ