News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Գերմանական դաշնային Շլեզվիգ-Գոլշտեյն հողում Վեդել փոքրիկ քաղաքը առաջինը կլինի Գերմանիայում, որտեղ ամենուր կհայտնվեն փողոցների անվանումներով հատուկ ցուցանակներ՝ թույլ տեսնողների եւ կույրերի համար։ Դրանք սյուների վրա արդեն գոյություն ունեցող ցուցանակների կրնօրինակն են, սակայն ուռուցիկ տառատեսակով եւ մեկ մետր բարձրությամբ տեղադրված, այսինքն հասանելի կլինեն եւ հետիոտների եւ հաշմանդամների համար, հայտնում է «Գերմանական ալիքը»։

Ցուցանակները հորինել եւ ստեղծել է քաղաքի 75-ամյա բնակիչ, ինժեներ Ֆոլքեր Քյոնիգը, որը տեսողությունը դեռեւս երիտասարդ տարիներին է կորցրել։ Արդեն շատ տասնամյակներ նա զբաղվում է կույրերի համար օգնող միջոցների եւ սարքավորումների հայտանգործմամբ։

Առաջին նման ցուցանակները քաղաքում տեղադրվել են մի քանի տարի առաջ։ Այժմ տեղի իշխանությունները դրանք քաղաքի բոլոր փողոցներում տեղադրելու որոշում են կայացրել։ dpa-ն հայտնում է, որ մինչեւ հունվարի վերջը այստեղ ավելի քան 370 այդպիսի ցուցանակ կտեղադրվի, որի համար մոտ 50 000 եվրո կծախսվի՝ նվիրատվություններից եւ հատուկ հիմնադրամից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ