News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայում հնարավոր է հայտնաբերվել է ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտայի գողացված նկարը, որը 1997թ․ առեւանգել եւ թաքցրել են իտալական պատկերասրահի պատի մեջ, հայտնում է Reuters-ը։

Բանվորները գտել են նկարը՝ երիտասարդ կնոջ դիմանկար, որը 1917թ․ աշխատանք է։ Պյաչենցա քաղաքում «Ռիչի Օդի» պատկերասրահի արտաքին պատը բորբոսից մաքրելիս նրանք ոչ մեծ անցք են տեսել։

Ներսում եղել է աղբի համար նախատեսված պլստիկե տոպրակ, որի մեջ հայտնաբերվել է արվեստի գործը։

«Դա անհավանական է»,- ասել է քաղաքային խորհրդի մշակութային բաժնի ղեկավար Ջոնաթան Պապամարենգը։

Այժմ փորձագետները ուսումնասիրում են նկարը, որպեսզի պարզեն, թե բնօրինակն է արդյոք դա։

Նկարն անհետացել էր 1997թ․ փետրվարին։ Ոստիկանությունը այն ժամանակ հայտարարել էր, որ գողերը ձկնորսական թել են օգտագործել, որպեսզի հանեն գլուխգործոցը պատից եւ դուրս բերեն այն պատկերասրահի տանիքի բաց պատուհանից։

Պապամարենգն ասել է, թե դժվար է հավատալ, որ բնօրինակը անհետացման պահից եղել է պատկերասրահի պատի մեջ՝ հավելելով, որ շենքը մանրամասն խուզարկել են գողությունից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ