News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական համայնքի ներկայացուցչի ներառումը բանակցային գործընթացում՝ Ադրբեջանի պատվիրակության կազմում, կարող է սպառնալիք չներկայացնել։ Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայ Դատի» գրասենյակի պատասխանատու եւ ՀՅԴ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Այլ բան է, եթե փորձ արվի հավասարեցնել, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների եւ Ղարաբաղի կարգավիճակը։ Նման օրակարգ առաջ քաշելու փորձի դեպքում պետք է ուշադիր լինել, քանի որ դա կարող է մեզ ոչ շահեկան վիճակում դնել։ Նման սցենարի դեմ մեր փաստարկները կարող են տանել նրան, որ բանակցությունները պետք է վարեն հակամարտության կողմերը՝ ի դեմս Ադրբեջանի եւ Ղարաբաղի, եւ Հայաստանի՝ որպես բանակցությունների կողմ ու ԼՂՀ անվտանգության երաշխավոր։

Բացի այդ, 1990-ականներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջարկում էին բանակցային գործընթացում ներառել Ղարաբաղը՝ նկատի ունենալով նաեւ ԼՂՀ-ի ադրբեջանական համայնքը, սակայն Բաքուն հրաժարվեց այդ առաջարկությունից»,- պարզաբանեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ