News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Դատապարտյալ Դավիթ Դեղոյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է հարազատների համար ոչ ցանկալի վճիռ, ինչի դեմ այսօր՝ դեկտեմբերի 11-ին դատապարտյալի հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել Վճռաբեկ քրեական դատարանի դիմաց։

Դեղոյանին մեղավոր է ճանաչվել ՔՕ 38-րդ եւ 104-րդ հոդվածների առաջին մասով՝ սպանությանն օժանդակելու համար և դատապարտվել 8 տարվա ազատազրկման։

NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Դեղոյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը միայն ենթադրություններով է կայացրել այդ դատական ակտը.

«Դավիթ Դեղոյանը որեւէ կապ չունի այն մեղադրանքի հետ, որով Վերաքննիչ քրեական դատարանը իրեն մեղավոր ճանաչեց եւ երկարաժամկետ ազատազրկման դատապարտեց։ Վերաքննիչ դատարանը բացառապես սուբյեկտիվ դատողությունների վրա է կայացրել վճիռը։ Այդ որոշումը հիմնված չէ քրեական գործի որեւէ փաստական տվյալի վրա։ Չկա որեւէ ապացույց, որ Դավիթ Դեղոյանը մինչեւ սպանության կատարվելը որեւէ կերպով օժանդակել է անձին։ Անգամ քրեական գործերում չկա փաստական տվյալ, որ տվյալ անձն այդ օրը նախատեսել էր իրականացնել սպանություն»։

Պաշտպանը հայտնեց, որ իրենք վճռաբեկ բողոքով խնդրել են, որ այդ գործն առնվազն ընդունվի վարույթ. «Գործի նյութերի քիչ թե շատ ծանոթացումը ցույց կտա, որ Վերաքննիչ դատարանի հետեւություններն անհիմն են»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ տաքսու վարորդ Դավիթ Դեղոյանը օժանդակել է Կարեն Մինասյանին 2017թ․ դեկտեմբերի 5-ին Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցում Արշակ Գալստյանին սպանության հարցում.  իր գործողություններով, նաեւ նախապես խոստացած լինելով խոչընդոտները վերացնել, հանցագործության միջոցները եւ գործիքները, հանցագործության հետքերն, ինչպես նաեւ հանցագործին թաքցնել, օժանդակել է Կարեն Մինասյանին՝ վերջինիս կողմից ապօրինի կերպով ձեռք բերած եւ ապօրինի կերպով պահված հրազեն հանդիսացող 475271 գործարանային համարի ինքնաձիգով 2017թ․ դեկտեմբերի 5-ին Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցում Արշակ Գալստյանին սպանությամբ՝ դիտավորությամբ ապօրինաբար նրան կյանքից զրկելուն։

Պաշտպանի խոսքով՝ Դեղոյանը Կարեն Մինասյանին տեղափոխել է իր մեքենայով, բայց սպանությանը որևէ մասնակցություն չի ունեցել։ Ավելին՝ Դեղոյանը ունենալով հնարավորություն՝ թաքցնելու հետքերը, ոչինչ չի արել, չի մաքրել ինքնաձիգի մատնահետքերը, մեքենան չի մաքրել։

Ոսկանյանը պատմեց, որ իրենք ունեն մեքենայի զննության արձանագրությունը, որտեղ հստակ նշված է՝ մեքենայի մեջ բեռնախցիկն ու հետեւի նստատեղը առանձնանում են, որը հնարավոր է շարժել եւ հետեւում նստածը կարող է ավտոմեքենայի բեռնախցիկից հանել կամ դնել որեւէ իր. «Վերաքննիչն ասում է, եթե 2 անձ գտնվել են նույն ավտոմեքենայում, ուրեմն Դավիթ Դեղոյանը չէր կարող չլսել հեռախոսային խոսակցությունը, որի ընթացքում ուղեւորը խոսել է այն անձի հետ, որին պատրաստվում էր սպանել։ Նա չէր կարող չիմանալ ավտոմեքենայում եղած զենքի մասին։

Այդ ավտոմեքենան չի պատկանել Դավիթ Դեղոյանին, նա այդ օրը պարզապես վերցրել եւ վարել է այն»։

Տպել
Ամենաշատ