News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

The National Interest ամսագիրը նշել է աշխարհի ամենահզոր Ռազմածովային նավատորմերը՝ այդտեղ ներառելով ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Առաջին տեղում ամերիկյան ՌԾՈւ-ն է։ Ինչպես նշում է նյութի հեղինակը, ԱՄՆ-ն ունի ամենից շատ նավեր, քան աշխարհի ցանկացած այլ նավատորմ։ «Ուրիշ ոչ մի ռազմածովային նավատորմ այդքան շատ գլոբալ ընդգրկում չունի, որքան ԱՄՆ ՌԾՈւ-ն, որը մշտապես գործում է Խաղաղ, Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսներում, ինչպես նաեւ Միջերկրական ծովում ու Պարսից ծոցում»,- նշում է նա։ Ամերիկյան նավատորմը, հիշեցնում է պարբերականը, ունի տասը ավիակիր, ինը դեսանտային նավ, 22 հածանավ, 62 ականակիր, 17 ֆրեգատ եւ 72 սուզանավ։

Երկրորդ տեղում Չինաստանի ՌԾՈւ-ն է։  Չինական նավատորմի զարգացումը հնարավոր դարձավ շնորհիվ երկրի տնտեսության աճի, որը 1989-ից հանգեցրեց պաշտպանական բյուջեի տասնակի ավելացման, նշում  է The National Interest-ը։ Ներկայում Չինաստանն ունի մեկ ավիակիր, երեք տասնյակ դեսանտային տրանսպորտ, 25 ականակիր, 42 ֆրեգատ, 8 ատոմային եւ մոտ 50 սովորական սուզանավ։

Երրորդ տեղը ցուցակում զբաղեցնում է ՌԴ ՌԾՈւ-ն։ Ինչպես գրում է հեղինակը, չնայած Ռուսաստանն ավանդաբար ցամաքային տերություն է, բայց ժառանգել է խորհրդային նավատորմի մեծ մասը։ Այն աստիճանաբար շարք է մտցնում նոր նավեր, ինչպես նաեւ արդիականացնում է հները։ Ռուսական նավատորմի կազմում կա 79 խոշոր նավ, այդ թվում՝ մեկ ավիակիր, հինգ հածանավ, 13 ականակիր եւ 52 սուզանավ։

Չորրորդ տեղում Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմն է։ Ինչպես եւ երկրի զինված ուժերի մեծ մասը, բրիտանական նավատորմը վերջին տարիներին բախվում է հետեւողական կրճատումների, նշում է պարբերականը։ Ներկայում Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ-ն ունի երեք մեծ դեսանտային նավ, 19 ֆրեգատ եւ ականակիր, յոթ հարվածային ատոմային սուզանավ եւ չորս սուզանավ՝ բալիստիկ հրթիռներով։

Հնգյակը եզրափակում են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը։ Ծագող արեւի երկրի նավատորմն ունի 114 նավ, որի միջուկը կազմում են 46 ականակիրները։ Ճապոնիայի սուզանավերի նավատորմը, որը բաղկացած է 16 նավից, լավագույններից մեկն է աշխարհում, կարծում է The National Interest-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ