News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դատախազությունը չորեքշաբթի դատարանին խնդրել է հսկողության տակ վերադարձնել ամերիկացի ձեռնարկատեր Լեւ Պառնասին, որն Ուկրաինայում կատարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի հանձնարարությունները: Դատարանի էլեկտրոնային բազա ստացված միջնորդության մեջ նշված է, որ Պառնասն իբր թաքցրել է Ռուսաստանից ստացած 1 մլն դոլարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Պառնասը ձերբակալվել էր հոկտեմբերին: Դատախազությունը նրան եւ մի շարք այլ անձանց մեղադրանք էր առաջադրել, մասնավորապես, լոբբիստական գործունեության ժամանակ խախտումների համար: Պառնասին կասկածում են ուկրաինացի ինչ-որ պաշտոնյայի շահերի շրջանակում Կիեւում ամերիկացի դեսպանի պաշտոնից Մարի Յովանովիչի ազատմանը հասնելու փորձերի մեջ: Պառնասը պնդել էր, որ Ջուլիանիի ցուցումով Ուկրաինայի իշխանություններին համոզել է քննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ նրա որդու դեմ: Ջուլիանին ընդունել է, որ Պառնասը կատարել է իր որոշ հանձնարարությունները, սակայն ընդգծել է, որ դրանք վերաբերել են միայն նյութերի որոնմանը, որոնք Թրամփին արդարացնում են քաղաքական ընդդիմախոսների կողմից մեղադրանքների լույսի ներքո:

Ձերբակալվելուց կարճ ժամանակ անց Պառնասը գրավով ազատվել էր, նրան թույլ էր տրվել իր տունը լքել միայն դատարանի նիստերին ներկայանալու, փաստաբանին հանդիպելու եւ կրոնական ծեսերին մասնակցելու համար: Ձեռնարկատիրոջ փաստաբանները դեկտեմբերի 4-ին դատարանին խնդրել էին իրենց հաճախորդին թույլ տալ ամեն օր մի քանի ժամով տանից դուրս գալ: Դատախազությունն առարկել էր եւ պահանջել Պառնասին վերադարձնել հսկողության տակ:

Մեղադրող կողմի միջնորդության մեջ նշված է, որ Պառնասն իբր 2019 թվականի սեպտեմբերին Ռուսաստանից 1 մլն դոլարի դրամական փոխանցում է ստացել: Թե ինչ կարիքների համար՝ չի հստակեցվում: Նրան խոշոր գումարներ են ուղարկել նաեւ Ուկրաինայից:

Դատախազության ներկայացուցիչների խոսքով՝ ձեռնարկատերն այս մասին չի հիշատակել իրեն գրավով ազատելուն առնչվող փաստաթղթերում: Միջնորդության մեջ շեշտվում է՝ «մեծ ռիսկ կա, որ Պառնասը կփորձի փախչել»:

Պառնասի ներկայացուցիչները ավելի վաղ հայտարարել էին, որ նա պատրաստ է ցուցմունքներ տալ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ