News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում ստիպված են եղել  տեխնիկական ընդմիջում հայտարարել. մի քանի հեռուստաալիքների թղթակիցները տեղեկացնում են, որ պատճառը «կղանքի անտանելի հոտն էր», տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»։

Այսօրվա նիստում խորհրդարանը պետք է հաստատեր Գերագույն դատարանի դատավորների թեկնածուներին եւ դիտարկեր  նախկին կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նիկա Մելիային լիազորություններից զրկելու հարցը։ Այս հարցերի քննարկմանը զուգահեռ՝ օրենսդիր մարմնի շենքի առջեւ տեղի է ունենում ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների բողոքի ցույցը։ Շենքի բոլոր մուտքերը շրջափակել են ոստիկանները։

Ի՞նչն է դարձել դահլիճում սուր հոտի պատճառը՝ հայտնի չէ։ Դահլիճում միայն կառավարող «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն էին։ Մյուսները բոյկոտում են նիստը։

Խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ երկու ընդդիմադիր պատգամավոր, որոնց անունները նա չի նշել, դահլիճ են բերել եւ լցրել անհայտ ծագման ուժեղ հոտով նյութ։

«Երկու ընդդիմադիր պատգամավոր մտել են նիստերի դահլիճ եւ անհայտ նյութ բերել ու լցրել այստեղ։ Դուք հասկանում եք, թե որն է եղել նրանց նպատակը։ Կարող եմ ուղղակի այստեղից խոստանալ նրանց, որ դրան կհաջորդի դաժան արձագանք, հավանաբար անհրաժեշտ է հայտարարել տեխնիկական ընդմիջում»,- ասել է Կոբախիձեն։

Պատգամավոր Սոֆո Կիլաձեն տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ նիստերի դահլիճում ինչ-որ նյութ լցվեց, պատգամավոր Էնձել Մաճավարիանին վատ զգաց։

Պատգամավոր Զազա Պապուաշվիլին ասաց, որ սուր հոտն սկսվեց այն բանից հետո, երբ դահլիճ մտան, իսկ հետո անմիջապես դուրս եկան պատգամավորներ Լելա Կեբուրիան եւ Իրմա Նադիրաշվիլին «Եվրոպական Վրաստանից»։

Պատգամավոր Գիա Գաչեչիլաձեն պատահածն անվանեց «ահաբեկչական ակտ»։

«Նրանք ինչ-որ բան լցրին, ես չտեսա։ Չգիտեմ ինչ է դա, գուցե թույն։ Շատ սուր հոտ է։ Երբ երկու աղջիկները՝ «նացիոնալների» երկու պատգամավորները, մտան, ինչ-որ բան լցրին։ Նրանք դա արեցին այն պահին, երբ խոսում էին Նատո Չխեիձեի հետ։ Հիմա որոշում են քիմիական բաղադրությունը։ Սա ահաբեկչական ակտ է»,- ասել է Գաչեչիլաձեն։

Արդեն դեպքի վայր են եկել փորձագետ-քրեագետը եւ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչները, որոնք պետք է պարզեն անտանելի գարշահոտության պատճառը։ Ենթադրաբար խորհրդարանի նիստը կվերսկսվի, երբ աշխատանքն ավարտեն ոստիկանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ