News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
479.33
EUR
531.82
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար, Հայաստանի Հանրային խորհրդի նորընտիր անդամ Դանիել Իոաննիսյանը հավանություն է տալիս քաղաքացիներին գաղտնալսելու առումով ոստիկանության լիազորությունների ընդլայնմանը: Նա իր տեսակետը հայտնեց լրագրողների հետ զրույցում:

Իոաննիսյանը հիշեցրեց, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում է իրականացվում այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին եւ միայն դատարանի որոշման հիման վրա: «Այս հատվածն անփոփոխ է մնացել»,- նշեց նա:

Կազմակերպության ղեկավարը հիշեցրեց, որ հիմա գաղտնալսումն իրականացնում է ԱԱԾ-ն: «Մենք նախկինում էլ ենք դրա մեջ որոշակի վտանգներ տեսել: Պատկերացրեք, որ խոսքը ԱԱԾ աշխատակցի կատարած հանցագործության մասին է: Չեն կարող չէ՞ նրանց հանձնարարել իրենք իրենց գաղտնալսել»,- ողջամտորեն նշեց Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ իրերի գոյություն ունեցող դրությունը խանգարում էր տաք հետքերով գործերի բացահայտմանը: «Շատ ժամանակ է վատնվում բյուրոկրատական քաշքշուկների վրա: Իսկ ոստիկանության լիազորությունների ընդլայնումը կմեծացնի սովորական հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը»,- հայտարարեց Դանիել Իոաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել