News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Սա այն նույն գործելաոճն է, ինչի համար Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տարիներ առաջ քննադատում էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նպատակայի՞ն է ամանորյա միջոցառումների համար ՀՀ Կառավարության կողմից քաղաքապետարանին հավելյալ 271,797,100 դրամ հատկացնելը։

«Ինձ մոտ տարակուսանք են առաջացնում Կառավարության այս առաջնահերթությունները։ Մենք նախագծեր ենք ներկայացրել, որոնք մերժվել են նաեւ ֆինանսների բացակայության պատճառով։ Երբ քաղաքացիների համար գումար չկա 4-րդ կարգի վթարային շենքից նրանց տեղափոխելու համար, բայց հանկարծ կա նման միջոցառումների համար գումար։

Մեր իշխանությունների մոտ սովորություն է դարձել կրկնել այն, ինչը անում էին նախկինները, բայց ասել, որ իրենք լավն են, դրա համար սա իրենց կարելի է»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Նա նշեց, որ իշխանությունը ԼՀԿ-ի կողմից ներկայացված կարեւոր նախագծերը մերժում է, եւ իրենց կողմից կյանքի կոչում. «Դա փոքր նախանձի նման մի բան է։ Մենք իշխանություն ենք, բոլոր լավ նախագծերը մենք պիտի ներկայացնենք, իսկ ընդդիմության գործն էլ քննադատելն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ