News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգներին մեղադրել է «թշնամական սադրանքի» մեջ՝ կապված իր բալիստիկ հրթիռների արձակման քննադատության հետ, որ ԱՄՆը ներկայացրել էր ՄԱԿ ԱԽ-ում, եւ զգուշացրել է, որ Թրամփի վարչակազմը, հնարավոր է, կորցրել է միջուկային բանակցություննեը փրկելու իր հնարավորությունը, հայտնում է AP-ը։

ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի «հիմար» մեկնաբանությունները օգնել են Հյուսիսային Կորեային «որոշում ընդունել» իր հաջորդ քայլերի մասին։

ՄԱԿ ԱԽ նիստում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը հայտարարել էր, թե Հյուսիսային Կորեայում բալիստիկ հրթիռների «շատ հակաարդյունավեր» փորձարկումները կարող են փակել խաղաղության համար հեռանկարային բանակցությունների ճանապարհը, սակայն հավելել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է «ճկունություն ցուցաբերել» եւ գնալ բանակցությունների վերականգնման հստակ քայլերի։

Բանակցությունները խափանվել էին այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մերժել էր միջուկային պոտենցիալի մի մասի ոչնչացման դիմաց պատժամիջոցները հանելու Հյուսիսային Կորեայի պահանջը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել