News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 12-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այժմ քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

Օրակարգում կառավարության ներկայացրած օրինագծերն են․

- Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,

- «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին,

- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և այլ հարցեր։

Օրակարգի հարցերի մեծ մասն արդեն քննարկվել է։ Նշենք, որ երեկ Ազգային ժողովն ընդունեց 4 վարկային համաձայանարգրեր, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց լրացուցիչ 152 մլն դոլարի պարտավորություն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ