News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը սպասվող կադրային ջարդի նշաններ չի տեսնում։ Նա այդ մասին ասաց այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով վարչապետի երեկվա հայտարարությունը, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։

Հարցին՝ արդյոք այդ հայտարարությունը առաջիակյում սպասվող կադրային ջարդի մասին է վկայում, Կարապետյանն ասաց․  «Չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում: Կառավարության ղեկավարը բազմիցս ասել է, որ պետծառայողների 95 եւ ավելի տոկոսը նախկիններից է մնացել, բայց որևէ կադրային ջարդ չեղավ։ Եվ չեմ կարծում, թե կան դրա նշանները։ Վարչապետը հայտնել է իր վերաբերմունքն է հայտնել գործընթացների վերաբերյալ, եւ կարծում եմ, բոլորս եզրակացություններ կանենք նրա մոտեցումների մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ