News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Անտրոպոլոգիայի եւ պատմության ազգային ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են հնագույն սալաքար հիերոգլիֆներով եւ նկարներով խխունջների տաճարն ուսումնասիրելու ժամանակ, որը տեղակայված է Չիչեն-Իցա հնագիտական համալիրի տարածքում: Հնում այդ վայրը մայաների քաղաքակրթության քաղաքական եւ մշակութային կենտրոնն էր, գրում է Planet- today-ը՝ հղում կատարելով The Yucatan Times-ին:

Խխունջերի տաճարն ուսումնասիրելիս հնագետները հայտնաբերել են հնագույն սալաքար՝ ամբողջովին ծածկված հիերոգլիֆներով եւ պատկերներով: Ինչպես ցույց է տվել նախնական գնահատումը, արտեֆակտն առնվազն 1000 տարեկան է:

«Մենք հայտնաբերեցինք անհայտ սալաքարը, որը ծածկված է հնագույն տեքստերով: Բացի հիերոգլիֆներից, սալիկի վրա կարելի է հայտնաբերել նկարներ, պարաններով կապված մարդկանց պատկերներ: Ենթադրվում է, որ նրանք ռազմագերիներ էին, որոնց զոհաբերում էին: Սակայն նկարների եւ հիերոգլիֆների ճշգրիտ իմաստը դեռեւս պետք է վերծանել. առջեւում, ըստ այդմ, բավականին բարդ աշխատանք է»,-պատմել է արշավախմբի ղեկավարներից մեկը՝ Խոսե Ֆրանսիսկո Օսորիո Լեոնը:

Մայաների հնագույն սալաքարի չափսերը 160/140 սանտիմետր են: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են նաեւ այլ քարե արտեֆակտներ, որոնք պատրաստվել են մ.թ.900-1000 թվականների միջակայքում: Հնագետները համոզված են, որ նախքան որպես տաճարի խորան կիրառվելը սալիկը տեղադրված էր մեկ այլ վայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ