News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ռոստելեկոմ»-ի և «Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի հետ համատեղ իրականացվող միջոցառումների արդյունքում Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերի շուրջ 300 երեխաներ դեկտեմբերի վերջին կստանան Ձմեռ պապին ուղղված նամակում նշած նվերը։

Նվերների հավաքագրման գործընթացին միացել է «Ռոստելեկոմ» ընկերությունը՝ ոչ միայն իր կողմից նվերներ տրամադրելով, այլ նաև հավաքագրելով նվերները երևանյան վաճառքի և սպասարկման բոլոր սրահներում և փոխանցելով ծրագրի անձնակազմին։

Նախագիծն այս տարի ընդգրկում է Վայոց Ձորի սահմանամերձ չորս՝ Խնձորուտ, Բարձրունի, Սերս և Մարտիրոս գյուղերը։ Դպրոցահասակ բոլոր երեխաները գրել են նամակներ, որոնք տեղադրվել են կայքում, և յուրաքանչյուրը կարող է դառնալ  Ձմեռ պապ՝  բարություն ու ջերմություն փոխանցելով երեխաներին։

«Ամանորյա հրաշքների սպասում են բոլորը, և պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործենք այն հասանելի դարձնելու համար անգամ ամենահեռավոր ու սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Մենք միացել ենք նախաձեռնությանը մեր ռեսուրսներով և նվերներով՝ միանգամայն համոզված լինելով, որ երեխաների ժպիտներից թանկ ու մեծ արժեք երբևէ հնարավոր չէ ստեղծել»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագիրն ուղղված է խոցելի խմբերի՝ հաշմանդամ, ծնողազուրկ, սահմամերձ գյուղերում բնակվող և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին և իրականացվում է Ձմեռ պապին ուղղված նամակների միջոցով, որոնք տեղադրվում են կայքում։ Կայքում տեղադրված նամակներին յուրաքանչյուրը կարող է պատասխանել՝ ուղարկելով նամակում նշված երեխայի նվերը «Բարի Ձմեռ Պապ» ծրագրին և դեկտեմբերի վերջին Ձմեռ պապն այն անձամբ կհանձնի նամակագիր երեխային։

«Ծրագիրը ընկերներով հիմնեցինք 2008 թվականին, երբ ես պարտադիր զինվորական ծառայության մեջ էի, այժմ՝ 11 տարի անց, երջանիկ եմ նշել, որ այն դարձել է հայաստանյան նախատոնական լավագույն ծրագրերից մեկը, որն ուրույն զգացմունքային կամուրջ է դարձել նվիրատուների ու նվիրառու երեխաների միջև՝ փոխադարձ բերկրանք ու երջանկության զգացումներ փոխանցելով երկու կողմերին: Ծրագրի կարգախոսն է՝ «Այսօր չկոտրենք երեխաների սիրտն ու անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար»,—նշեց ծրագրի հիմնադիր, «Համաչափ զարգացում» համայնքային զարգացում ՀԿ նախագահ, Մակար Եղիազարյանը։

Հավելենք, որ Ձմեռ պապ դառնալ հնարավոր է մինչև դեկտեմբերի 26-ը «Ռոստելեկոմ»-ի երևանյան վաճառքի և սպասարկման սրահներում թողնելով նվերը կամ նվերները։

«Բարի Ձմեռ Պապ» նախագծի հետ «Ռոստելեկոմ»-ի գործակցությունը մեկնարկել է դեռ 2015թ․ դեկտեմբերին, երբ համագործակցության արդյունքում  Տավուշի մարզի Ոսկեպար և Բաղանիս սահմանամերձ գյուղերի երեխաների նամակներին ի պատասխան «Ռոստելեկոմ»-ի կողմից ուղարկվեցին պլանշետներ։ 2016թ․ ընկերությունը նույնպես մասնակցել է նվերների հավաքագրման գործընթացին և գրքեր նվիրել ծրագրի մասնակից երեխաներին։

Ինչպես դառնալ Ձմեռ Պապ

«Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի անձնակազմի կողմից արդեն իսկ կազմակերպվել է սահմանամերձ գյուղերի երեխաների նամակների հավաքագրումը՝ ուղղված Ձմեռ պապին։

Նամակները սքանավորվել և տեղադրվել են  կայքում, որտեղ և հնարավոր է դառնալ Ձմեռ պապ՝ հետևելով քայլերին՝

  • Մուտք գործելով կայք՝ անհրաժեշտ է ընտրել մեկ կամ մի քանի երեխաների նամակներ՝ սեղմելով «Դառնալ Ձմեռ Պապ» կոճակը։
  • Կոճակը սեղմելիս կբացվի տվյալների լրացման պատուհան, որը լրացնելով այցելուն հայտ է ներկայացնում համապատասխան նամակագրին նվիրատվություն կատարելու համար։
  • Ծրագրի աշխատակիցները կապ կհաստատեն հայտ ներկայացրած անձի հետ և հնարավոր կլինի նվերը(ները) թողնել «Ռոստելեկոմ»-ի մոտակա վաճառքի և սպասարկման սրահում՝ նշելով երեխայի անունն ու ազգանունը։
  • Նվերները, դեկտեմբերի վերջին օրերին ծրագրի ձմեռ պապերի և ձյունանուշների միջոցով, կփոխանցվեն հասցեատեր երեխաներին։
  • Նախագծի շնորհիվ Ձմեռ Պապ դառնալ կարող է յուրաքանչյուրը ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ