News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 25
USD
512.31
EUR
608.83
RUB
6.75
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումներից մեկում անցկացվել են վարժանքներ, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելու և մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով անցկացված վարժանքների շրջանակում բացազատվել են շարժական կապի հանգույցներ, իրականացվել տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության հստակեցման մի շարք գործողություններ:

Բացի այդ, 1-ին զորամիավորման զինծառայողներն անցկացրել են երթարշավ․ «Անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակի ամրապնդման նպատակով դեկտեմբերի 13-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ՝ դաշտային հանդերձանքով և սպառազինությամբ»,-հայտնում են ՊՆ լրատվականից։

Ինչպես նաև 3-րդ զորամիավորումում անցկացվել են սպայական հավաքներ․ «Սպայական անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները կատարելագործելու նպատակով դեկտեմբերի 10-12-ը 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են օպերատիվ և համալրման բաժանմունքների պետերի հավաքներ»:

Տպել