News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը չի սահմանի նոր սակագներ չինական ներկրված ապրանքների համար եւ փոքր-ինչ կնվազեցնի ներկայիս սակագները: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք պայմանավորվել ենք Չինաստանի հետ շատ լավ գործարքի առաջին փուլի մասին: Նրանք համաձայնվել են իրականացվել բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ եւ գյուղատնտեսական արտադրանքի, էներգիայի ու արդյունաբերական, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ապրանքների լայնածավալ գնումներ: 25 տոկոս արժեքով սակագները կմնան անփոփոխ: Սակագները, որոնք մենք պատրաստվում էինք կիրառել դեկտեմբերի 15-ից, չեն սահմանվի այս գործարքը կնքելու կապակցությամբ»:

«Մենք անմիջապես կսկսենք բանակցությունները համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, եւ չենք սպասի 2020 թվականի ընտրություններին: Դա ուշագրավ գործարք է բոլորի համար: Շնորհակալություն»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ