News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
478.9
EUR
531.24
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը միավորում է ստեղծում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, հայտարարեց նա հեղափոխության օրակարգով քաղաքական հավաքի ժամանակ:

Նա առաջարկեց հավաքի ներկաներին համախմբվել գաղափարախոսական ընդհանրությունների շուրջ, որ կարողանան հեղափոխական փոփոխություններ անել:

Ըստ Բաբաջանյանի` հեղափոխությունը վտանգում են ոչ միայն նախկինները, այլև ներկա իշխանության ներկայացուցիչներն իրենց ապաշնորհությամբ եւ ոչ կոմպետենտությամբ:

«Ես հեղափոխական չեմ, չեմ էլ եղել, բայց նաև չեմ կարող չլինել Հայաստանին տրված այս բացառիկ հեղափոխության պաշտպանը: Սա նշանակում է, որ հեղափոխությունը պաշտպանության կարիք ունի ինչպես ռեւանշիստներից, այնպես էլ իշխանության մեջ գտնվողներից»,- նշեց Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ անցած 1,5 տարում իշխանության քայլերում չեն եղել հեղափոխական փոփոխություններ:

Նա տեսակետ հայտնեց, որ այսօր երկրում իշխանությանը հակակշռող ուժ չկա, ու խորհրդարանական ընդդիմությունն այդ հակակշիռը չէ, այդ իսկ պատճառով իրենք միավորում են ստեղծում, որպեսզի լինեն այդ հակակշիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել