News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամեն տարի դեկտեմբերի 15-ին թեյի համաշխարհային առաջատար արտադրողի կարգավիճակ ունեցող բոլոր երկրներում նշվում է Թեյի միջազգային օրը (International Tea Day)՝ երկրագնդի հնագույն եւ ամենաօգտակար ըմպելիքի տոնը, հայտնում է Calend.ru-ն։

Օրվա նպատակը թեյի վաճառքի, իրացման եւ թեյի արտադրության մեջ աշխատողների վիճակի փոխադարձ կապի, ոչ մեծ արտադրողների եւ սպառողների խնդիրների վրա կառավարությունների ու քաղաքացիների ուշադրության հրավիրումն է։ Եւ, իհարկե, այս ըմպելիքի հանրայնացումը։

Դեկտեմբերի 15-ին Թեյի միջազգային օրը նշելու որոշումն ընդունվել է 2004թ․ Մումբաիում (Հնդկաստան) անցկացված Համաշխարհային հասարակական համաժողովի (World Social Forum) ընթացքում շատ միջազգային կազմակերպություններում եւ արհմիություններում բազմաթիվ քննարկումներից հետո։ Ի դեպ, այս օրը հրապարակվել է Թեյի ինդուստրիայի աշխատողների իրավունքների համաշխարհային հռչակագիրը։

Համարվում է, որ թեյը, որպես ըմպելիք, հայտնաբերվել է Չինաստանի կայսր Շեն Նունգի կողմից, մոտաավորապես մ․թ․ա․ 2737 թ․, երբ կայսրը թեյի ծառի տերեւները դրել է տաք ջրով բաժակի մեջ։ Մի՞թե հնարավոր է պատկերացնել, որ մենք այսօր խմում ենք նույն թեյը, որը 5000 տարի առաջ ըմբոշխնում էր նաեւ կայսրը։

Մ․թ․ 400-600թթ․ Չինաստանում աճել է թեյի, որպես բուժական ընպելիքի հանդեպ հետաքրքրությունը, որի հետ կապված զարգացել են թեյի մեծարման արարողությունները։ Եվրոպայում թեյը հայտնի է դարձել 17-րդ դարի առաջին կեսից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ