News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դեռ սույն թվականի հունվարի 15-ին ֆեյսբուքյան լայվով հայտարարեց, որ մեդիաների 90 տոկոսն իրենց վերահսկողությունից դուրս են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը»

«Առաջին հայացքից այս անմեղ ու միամիտ հայտարարություն անողը կթվար, որ սրտի մեծ ցավով է ասում այդ մասին, բայց արի ու տես, որ այս լալագին խոսքերն արտաբերելիս Փաշինյանն արդեն իսկ ամբողջությամբ իրենով էր արել իր սփռվածությամբ ու լսարանով երկրի թիվ 1 հանրային ալիքը։

Չնայած մեծ չափերի հասնող գրաքննությանն ու տարբեր ԶԼՄ-ներում կատարված խուզարկություններին ու առգրավումներին, օբյեկտիվ խոսքը շարունակում էր հնչեցվել, որքան էլ որ դա իշխանության քիմքին հաճո չլինի։

Եվ ահա, գործող իշխանությունը շրջանառության մեջ դրեց մի տխրահռչակ նախագիծ, որը մասնավոր Հ/Ը-ների գլխին կախված Դամոկլյան սուր է։

E-drft.am կայքում ներկայացվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով Հանրային հեռուստաընկերությանը թույլատրվում է վճարովի գովազդ հեռարձակել։

Նախագծում թերևս ամենազավեշտալին այն է, որ ուղիղ եթերի միացման վայրերում տեղ գտած գովազդները՝ անկախ տարածման ձևից, չեն համարվում հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող գովազդ:

Հերիք չէ այս նախագծով մասնավոր հեռուստաընկերություններից կփախցվեն մեծ թվով գովազդատուներ, մի հատ էլ հանրային հեռուստաընկերությանը կընձեռնվի լայն հնարավորություն կոռուպցիոն խոշորագույն գործարքների համար։

Կարծում եմ պարզ է, թէ պետական ֆինանսավորում ունեցող և միայն Նիկոլ Փաշինյանի ստատուսները ցիտող հեռուստաընկերությունը մասնավոր հեռուստաընկերությունների հաշվին հարստանալով ինչ ծածուկ նպատակ է հետապնդում»,-նշել է նա։

Տպել