News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի ոստիկանությունը հայտնել է երկու տղամարդկանց ձերբակալելու մասին, որոնք կասկածվում են հանցավոր խմբակցությանն անդամակցելու մեջ, որը զբաղվում է անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիների անօրինական որսով եւ առեւտրով, հաղորդում է Associated Press-ը:

Կասկածյալներից մեկը ձերբակալվել է Ռիաու նահանգի մայրաքաղաք Պեկանբարուում. նա ձերբակալվել է կասկածելի արկղերով նավի մեջ, որոնցում, փաստորեն, գտնվել են առյուծի, հովազի եւ 58 կրիաների մի քանի ձագեր:

Առաջին կասկածյալի ձերբակալումը հանգեցրել է երկրորդի հայտնաբերմանը, որը պլանավորում էր վաճառել այդ կենդանիներին Յավա կղզում գտնվող առեւտրականին:

Ոստիկանությունում հայտնել են, որ յուրաքանչյուր ձագի արժեքը կազմում է շուրջ 32 000 դոլար «սեւ» շուկայում, իսկ յուրաքանչյուր կրիան արժե 1 200 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ