News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի տնտեսությունում ներգրավել արտերկրից հայ ներդրողներին, հետաքրքրված է ռուսական ներդրումներ ներգրավել արհեստական ինտելեկտի ոլորտում, կիրակի ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայաստանում ռուսական ներդրումների առկայությունը բավականին նշանակալի չափով է. մեզ մոտ աշխատում են ռուսական բանկեր, «Գազպրոմ»-ը, անհատ ձեռնարկատերեր, սակայն Հայաստանն ապագայում պետք է լինի շատ ավելի ուժեղ, քան այսօր: Ռուսական փորձը, մեր կապերը եվրասիական համագործակցության ընդհանուր հարթակի շրջանակում պետք է հնարավորություն տան ոչ միայն Հայաստանում ռուսական, այլ նաեւ Ռուսաստանում հայկական ներդրումների հոսքն ապահովելու համար. ես նկատի ունեմ Հայաստանից ու հայկական սփյուռքից հայերին, որոնք բնակվում են Ամերիկայում, Ֆրանսիայում: Իմ դերերից մեկն է աոեշնչել նրանց ներդրումներ կատարել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանում»,-նշել է նախագահը Քաթարում ընթացող Դոհայի ֆորումի շրջանակում:

Նրա խոսքով՝ «Հայաստանն իր հերթին հետաքրքրված է ներգրավել ռուսական ներդրումներ նախագծերում, որոնք կապված եմ արհեստական ինտելեկտի, նոր տեխնոլոգիաների եւ մաթեմատիկական մոդելների հետ»,-հաղորդում է գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ