News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. ««Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ բավական լավ, բարիդրացիական հարաբերությունների մեջ է: Իրար հետ հավեսով համագործակցում են, ծրագրեր իրականացնում, չեն դժգոհում միմյանցից: Եթե անգամ անհամաձայնություններ ունեն, քննարկում են ու գտնում ոսկե միջինը»,- ասաց «Իրատեսի»՝ Վանաձորի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրն ու վստահեցրեց, որ, ի տարբերություն Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի, Ասլանյանի ու Ղուկասյանի ջրերն անխռով են մի առվով հոսում:

«Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու խորհրդարանական համանուն խմբակցության հետ ինչպե՞ս են աշխատում քաղաքապետարանն ու մարզպետարանը, տարաձայնություններ կա՞ն»,- հետաքրքրվեցինք:

Ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ ԼՀԿ-ականները 2018-ի քաղաքական վերադասավորումներից ակնկալիքներ ունեին, թե Վանաձորում նույնպես կարող է «իրավիճակ փոխվել»: «Բայց ոչինչ էլ տեղի չունեցավ, քանի որ, ըստ երեւույթին, ներկա իշխանությունները չէին ցանկանում, որ Վանաձորը «լուսավորականների» ձեռքում հայտնվի, հետեւաբար ընտրեցին ամենաօպտիմալ լուծումը՝ հաշտ ու խաղաղ աշխատել Ասլանյանի ու նրա թիմի հետ, «ջան ասել, «ջան» լսել:

Ինչ վերաբերում է Ղուկասյան-Խեչումյան «հակամարտությանը», ապա կարծում եմ՝ այստեղ նոր զարգացումներ կլինեն: Պարոն մարզպետը թե՛ մասնավոր, թե՛ հրապարակային զրույցներում հայտարարում է, որ հետեւողական է լինելու Ալավերդու քաղաքապետի՝ նախկին ու ներկա գործունեության հարցում: Ի դեպ, նախկինների հետ աշխատածներից միայն Խեչումյանը չէ, որ Ղուկասյանի ուշադրության կենտրոնում է, ուղղակի, ի տարբերություն նրա, մյուսներն ավելի «շուստրի» են գտնվել ու ժամանակին խելամիտ փաստաթղթավորում իրականացրել»,- նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ալիեւ ցեղասպան». Լարված իրավիճակ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. ակցիայի մասնակիցներից մեկին բերման ենթարկեցին
ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, պիկետ է...
Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանության հետ արեք. Տիգրան Աբրահամյանը՝ ռուսական կողմին
ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ...
Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ
Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին...
«Իրավունք». Որտե՞ղ են Արցախի բանկային համակարգի փողերը
Արցախից ներհոսող հնարավոր կանխիկ գումարը էական ազդեցություն չի ունենա, սակայն իհարկե, դրամի որոշակի...
«Ժողովուրդ». Նախարարությունը չրեր ու կոնյակ է գնել
2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ԲՏԱ նախարարությունը չրեր...
«Ժողովուրդ». Նախարարությունը չրեր ու կոնյակ է գնել
2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ԲՏԱ նախարարությունը չրեր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ