News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կոչ է արել Եվրամիությանը երկրի հետ սկսել աշխատանքն ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Չինաստանը եւ Եվրամիությունը 2013-ին բանակցություններ են սկսել ներդրումային համաձայնագրի վերաբերյալ, Վան Ին առաջարկեց կողմերին մտածել նաեւ ազատ առեւտրի պայմանագրի մասին։

«Մենք պետք է աշխատենք FTA-ի շուրջ։ Շատ երկրների հետ մենք բանակցություններ ենք վարում FTA-ի մասին։ Եվրոպան մեզ համար առաջնահերթություններից մեկն է»,- ասել է նա Բրյուսելի համաժողովում։

Նախարարը նշել է, որ կողմերը «կարող էին առնվազն բանակցություններ վարել FTA-ի մասին՝ սկսելով տնտեսական հիմնավորումից», փորձագետները կարող էին գնահատել՝ շահավետ կլինի՞ արդյոք նման համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ տնտեսական հիմնավորման գործընթացը կարող է տեւել առնվազն մեկ-երկու տարի, բանակցությունները՝ եւս մի քանի տարի։

«Մենք պետք է օգտագործենք հնարավորությունն ու սկսենք աշխատել»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ ԵՄ-ը բանակցություններ է վարում եւ համաձայնագրեր կնքում ազատ առեւտրի մասին շատ երկրների հետ։ «Բայց դուք չեք խոսում Չինաստանի հետ։ Բայց Չինաստանը հիմնական առեւտրային գործընկերն է, ինչո՞ւ չեք խոսում ձեր խոշոր առեւտրային գործընկերոջ հետ։ Ես դա հասկանալ չեմ կարողանում։ Օգտագործելով այս հնարավորությունը՝ ցանկանում եմ կոչ անել... եկեք սկսենք բանակցությունները FTA-ի մասին, գոնե տնտեսական հիմնավորումը»,- ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ