
Ես քաղաքապետարանում կատարված պաշտոնեական կեղծիքի մասին, քրեական հանցագործության մասին հաղորդումը գլխավոր դատախազություն տվել եմ շուրջ 3 շաբաթ առաջ, բաց, հրապարակային, բայց որևէ արձագանք դրանից չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Ես կարծում եմ՝ այս դեպքում ողջամիտ է մտածելը, որ Դատախազությունը սպասում է որոշակի հրահանգների, որ նոր զբաղվի այդ գործով։ Եվ որպեսզի հետո չասեն, թե մենք չենք իմացել, թեպես համոզված եմ, որ գիտեն, ես նաև գրավոր եմ ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ շարադրելով բոլոր անհրաժեշտ փաստերը»,-ասաց նա:
Դավիթ Խաժակյանը դիմել է գլխավոր դատախազին եւ պահանջում է քրգործ հարուցել