News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Քաղաքապետն ունի ավագանու 57 անդամ, որոնք կարող են ընդմիշտ գովաբանել քաղաքապետի աշխատանքը. եւ կա ընդդիմություն, եւ պետք է հաշվի նստել նրա կարծիքի հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Եթե ընդդիմությունը որեւէ խնդիր է բարձրաձայնում, պետք չի հեգնել, ծաղրել ու ծիծաղել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Երեւանի ավագանու նիստում իր ելույթը անձնական դաշտ մտնել չէր, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց. «Իսկ դուք քաղաքապետի ծիծաղը սուր չե՞ք համարում, նորմա՞լ եք համարում, որ ավագանու անդամի ելույթի ժամանակ նրան ընդհատում է քաղաքապետի խորհրդականը, որն այդ իրավունքը չունի: Այո, երբեմն իմ քննադատությունները սուր են, բայց դա բնական է: Մենք չենք համարում, որ սխալ գծի վրա ենք, ընդդիմության քննադատությունները պետք է սուր լինեն»:

Հարցին, թե արդյոք «Լույս» խմբակցությունը չի կորցնի, եթե Դավիթ Խաժակյանը մանդատը վայր դնի, նա պատասխանեց. «Այո, կորելու է մեր շատ թանկագին գործընկերը եւ նրա հեռանալը մեզ համար կարող է ցավալի լինել»:

Իսկ ահա «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց. «Իհարկե, մեր դիրքերը չեն թուլանա, մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, ինչպես եղել է: Մեր քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»։

Նշենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունն ունի երեք անդամ, որից միայն Դավիթ Խաժակյանն է ԼՀԿ-ից, մյուս երկու անդամները (Անի Խաչատրյան, Թեհմինա Վարդանյան) «Հանրապետություն» կուսակցությունից են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ