News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2018-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ ծրագրերի ապահովման եւ սարքավորումների արտադրության համար հատկացվել է 250 մլն դոլար. աճը 2017-ի նկատմամբ կազմել է 33 տոկոս, 2015-25018 թվականներին միջին աճը 28 տոկոս է եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով, այս ոլորտում 2018-ին ունեցել ենք 15 հազար աշխատող:

Նախարարն ընդգծեց, որ այս ոլորտի ընկերությունները մեծ մասամբ իրենց հիմնական դրամական միջոցները գեներացնում են դրսում, իսկ ներս է գալիս միայն աշխատավարձերը. «Դա հանգեցնում է նրան, որ շրջանառության այսպիսի փոքր թվեր ունենք: Մեկ աշխատակցին բաժին ընկնող շրջանառությունը կազմում է մոտ 16,5 հազար դոլար, բայց մենք գիտենք, որ տեխնոլոգիական ոլորտում մեկ աշխատակցի կողմից գեներացրած արդյունքը տարեկան առնվազն 45-50 հազար դոլար պետք է լինի: Մենք պետք է կիրառենք այնպիսի մեխանիզմներ, որ այդ ընկերություններն իրենց ամբողջ գումարը շրջանառեն Հայաստանում, առնվազն հայկական ընկերությունները»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Նա ընդգծեց, որ այս տարի շուրջ 230 ընկերություններ են դիմել պետական աջակցության արտոնությունի օգտվելու համար. «Իրենց ներկայացրած թվերով շուրջ 1200 նոր աշխատատեղ են ստեղծել: Շուրջ 40 ընկերություն բացվել է սփյուռքահայերի կողմից, սա նշանակում է, որ մենք տաղանդի ներհոսք ունենք: Սա լավ նորություն է: Դիմել են հիմնականում Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Ավստրալիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից, Անգլիայից»:

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ նախօրեին բացվել է «Ներուժ» ծրագիրը, որտեղ17 երկրներից ունեն շուրջ 40 ընկերություն ներգրավված. «Մենք 136 մլն դրամ ենք հատկացրել միջոցառման կազմակերպմանը եւ հաղթողներին դրամաշնորհ տալու համար: Հաղթողները 6-ն են լինելու, որոնք կուզենան ՀՀ-ում իրենց գործունեությունը ծավալել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ