News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի վկայականների ճանաչման հարցի լուծումը ձեռնտու կլինի 2 կողմին էլ: Այս մասին դեկտեմբերի 18-ին ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի եւ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց ռուսական պատվիրակության ղեկավար, Կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:

Նրա խոսքով՝ այս հարցը պետք է լուծվի, քանի որ առնչվում է Ռուսաստանում աշխատող բավական մեծ թվով մարդկանց շահերին: «Մյուս կողմից՝ անհրաժեշտ է հասկանալ, որ սա ուղեկցվում է նաեւ որոշակի պահանջներով՝ կապված ուղեւորափոխադրումների անվտանգության հետ»,- պարզաբանեց Կոսաչեւը՝ հավելելով, որ այս դեպքում կարեւոր է նաեւ համապատասխան մակարդակով ռուսերենի իմացությունը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնները եւ Ռուսաստանում ավտոտրանսպորտ վարելու յուրահատկությունը հասկանալը, քանի որ ամեն երկրում դրանք տարբեր են:

Նա դրա հետ մեկտեղ հավաստիացրեց, որ այս հարցը մոռացության մատնված չէ: «Մենք դրա նշանակությունը հասկանում ենք, եւ ես համոզված եմ, որ վերջնարդյունքում լուծում կգտնվի: Այն պետք է ձեռնտու լինի թե՛ մի, թե՛ մյուս կողմին»,- շեշտեց ռուս սենատորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ամենաշատ