News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ԱԱԾ մի շարք ծառայողների  պարգևատրել է պետական պարգևներով։ Ի թիվս այլոց՝ վարչապետը նաև շնորհակալագիր հանձնեց Պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանին:

Ղազար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից մեկն է, իսկ հեղափոխության օրերին բռնում էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկը:

Factor.am-ն իր հերթին հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը այսօր պարգևատրեց Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ներ նվիրած «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սեփականատիրոջ ամուսնուն: «Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով այցելել էր Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ, ի թիվս այլ սպաների, պարգևատրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանին: Նա ԱԱԾ Քննչական դեպարտամենտը ղեկավարում է 2017 թվականից: Արթուր Աղաջանյանը պարգևատրվեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ների նվիրատվության պատմությունից հետո: Պարզվեց, որ քաղաքապետարանին տրված  34 տեխնիկայից 14-ը նվիրել է Աղաջանյանի կնոջը՝ Արմինե Եղիազարյանին պատկանող «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել Դավթաշեն վարչական շրջանի երկու տարբեր հասցեներում: Բայց սա ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի անվան հետ կապված միակ ուշագրավ դրվագը չէ: Վերջերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի տաղավարում հայտարարել էր, որ 2017-2018 թվականներին Արթուր Աղաջանյանը համարյա կես միլիոն դոլարի վարկ է ստացել, որը, ըստ Իոաննիսյանի, համարժեք է նրա 50 տարվա աշխատավարձին: «Այս մարդու տարեկան աշխատավարձը 6 միլիոն դրամ է։ Հիմա հարց՝ այս 6 միլիոն դրամով ինքը մոտավորապես 40-50 տարի պետք է աշխատի և ոչ մի լումա չծախսի, որ այդ վարկերը փակի։ Մարդուն տվել են իր 50 տարվա աշխատավարձի չափով վարկ, Ձեզ 50 տարվա աշխատավարձի չափով վարկ կտա՞ն։ Էդ ո՞նց եղավ։ Ակնհայտ է, չէ՞, որ այստեղ կոռուպցիոն սխեմա է գործում։ Էլ չասեմ, որ 2018 թվականին այդ պաշտոնյան 15.000 դոլարի նվեր է ստացել։ Ո՞ր պաշտոնյային են հենց այնպես 15.000 դոլարի նվեր տալիս, ակնհայտ է, չէ՞, որ այս պաշտոնյան կոռումպացված է: Այս մարդը ղեկավարում է նախաքննական մի մարմին, որը կոռուպցիոն գործեր է քննում՝ Դավիթ Սանասարյանի, Գևորգ Լոռեցյանի վերաբերյալ»։ Ուշագրավ է, որ Արթուր Աղաջանյանը պարգևատրվում է մի իրավիճակում, երբ ընդդիմադիրները «Կամազ»-ներ նվիրելու և շինթույլտվություն տրամադրելու գործարքները որակում են կոռուպցիա, և այդ հարցը քննելու նպատակով ԱԺ-ում ստեղծվում է քննիչ հանձնաժողով»,-հայտնում է կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ