News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

200 տարվա ընթացքում առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում կեսգիշերին Սուրբծննդյան պատարագ չի մատուցվի։

«Ֆրանսիական հեղափոխության ժամանակներից հետո առաջին անգամ կեսգիշերյա պատարագ չի մատուցվի»,- ասել է տաճարի ռեկտոր Պատրիկ Շովեն, տեղեկացնում է AP-ը։

Շովեն նշել է, որ անգամ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ է եղել Սուրբծննդյան պատարագ։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ «ոչ մի խնդիր չկար»։ Նրա խոսքով՝ տաճարը 1789 թվականից հետո միայն մեկ անգամ է փակ եղել Սուրբ ծնունդի առիթով, երբ ֆրանսիացի հեղափոխականները այն վերածել էին «բանականության տաճարի»։

 Այս տարի պատարագը կմատուցվի Սեն Ժերմեն լ՛Օսերուա եկեղեցում, որը գտնվում է Փարիզի կենտրոնում։ «Մենք հնարավորություն ունենք պատարագը մատուցելու Նոտր Դամի պատերից դուրս»,- ասել է Շովեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ