News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովում տեղի կունենան «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումներ։ Նախագծի հեղինակն է Հայաստանի կառավարությունը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Բարեփոխումները կրթության ոլորտում. սպասվող ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում, դեկտեմբերի 20-ին ասաց խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենք պայմանավորվածություն ունեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հետ՝ այդ օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ իրականացնելու 2020 թվականի հունվարի 15-20-ին։

Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նախաձեռնել էր հրապարակային քննարկումների շարք «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի վերաբերյալ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ