News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիբանանի նորանշանակ վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ 6 շաբաթում նոր կառավարություն կձեւավորի երկիրը խորը տնտեսական եւ քաղաքական ճգնաժամից հանելու համար: Այս մասին նա ասել է Deutsche Welle-ի հետ զրույցում:

«Նախորդ կառավարությանը վերջին տասնամյակում մեկ տարի է պահանջվել ձեւավորվելու համար, ես ձգտում եմ կառավարություն ձեւավորել 4 կամ 6 շաբաթվա ընթացքում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Լիբանանում հոկտեմբերի վերջին զանգվածային ցույցերի ֆոնին նախկին վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել: Քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո երկրի նախագահ Միշել Աունը վարչապետ է նշանակել Դիաբին: Կրթության նախկին նախարարը ստացել է 128 պատգամավորներից 69-ի աջակցությունը: Նրան աջակցել են նաեւ Լիբանանի հայ պատգամավորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ