News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ես Ստյոպա Սաֆարյանին վաղուցվանից եմ ճանաչում, բավական խորը գիտելիքներ ունեցող անձնավորություն է. իհարկե, չեմ ողջունում նրա գաղափարը, որ նա տարանջատումներ է կատարում հասարակության ներսում, չեմ ողջունում նաև պահվածքը, որ առանձին լրատվամիջոցների նկատմամբ է դրսևորվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Ես հույս ունեմ, որ այս ամենը նա կթողնի մի կողմ, քանի որ պատասխանատու աշխատանքի է անցել, և իր գիտելիքներն ամբողջ պաշարով կծառայեցնի հասարակությանը, նաև՝ պետությանը: Եթե հանկարծ մենք այս ընթացքում տեսնենք, որ նա այս ուղղությունից շեղվում է, միանշանակ դրա մասին բարձրաձայնելու ենք և դա անելու ենք նաև լրատվամիջոցների օգնությամբ»,- ասաց նա:

Ըստ Տ. Սիմոնյանի՝ նախկինում առանձին թեմաներ կային, որոնց վերաբերյալ Հանրային խորհուրդը գործ էլ չուներ, բայց դրանց անդրադառնում էր. «Կային թեմաներ, որ պետք է բուռն քննարկումներ կազմակերպվեին, այնտեղ գեներացվեր հանրային միտքը, սակայն այդպես էլ չէր գեներացվում: Նախկինում հանրային խորհուրդը չէր կատարում այն ակնկալիքը, որ հասարակությունն ուներ: Այն ժամանակ, երբ պետք էր Հանրային խորհրդում հիմնական հարցերը բարձրաձայնվեին, չէին բարձրաձայնում և, բնականաբար, այդ էներգիան դուրս էր գալիս փողոց: Եթե այսօր Հանրային խորհուրդը էլի շարունակի չկատարել այդ գործառույթները, նշանակում է որևէ օգուտ Հանրային խորհրդի միջոցով չենք բերում: Եթե հանրության մեջ այդ կոնսենսուսը չփնտրենք եւ Հանրային խորհրդի միջոցով չձեւավորենք, փախած բեւեռները, որ այսօր մեր իրականությունում տեղի ունենում, ուրեմն Հանրային խորհուրդն իր ֆունկցիան էսօր էլ չի կարողանում նորմալ կատարել»,-ասաց Տարոն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ Հանրային խորհուրդը կոնսենսուսային հարթակ պետք է լինի, որտեղ թե նախկին իշխանության խոսքը պետք է լսելի լինի, թե թե ներկա իշխանության խոսքը, թե հանրության խոսքը:

Հարցին, թե արդյոք վազգեն Մանուկյանը շեղվել էր Հանրային խորհրդի նախագահի լիազորություններին, ԼՀԿ պատգամավորը պատասխանեց. «Նրա խոսքում կարելի է տեսնել նաեւ քաղաքական հայտարարություններ, բայց ես չեմ ուզում ասել, որ այդ հայտարարություններն այն սահմանն էին, որից այն կողմ Հանրային խորհուրդն ամբողջությամբ փակման ենթակա էր: Այո, կար որոշակի սահման, որից այնկողմ պետք է չանցներ: Չեմ կարծում, որ ես նկատել եմ, որ նա այդ սահմանն անցել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ