News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ես կարծում եմ՝ մենք մտահոգվելու բան չունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը, որ Էկվադորից ներկրված բանանի երկու խմբաքանակում բազմակեր սապատավոր ճանճեր են հայտնաբերվել։

«Բուսասանիտարական հսկման յուրաքանչյուր մթերք, որ մտնում է Հայաստան, պարտադիր անցնում է բուսասանիտարական լաբորատոր հետազոտություն։ Այն բույսերն ու ապրանքները, որոնք ենթակա են ենթահսկման սահմանին, և եթե հայտնաբերվում են վնասատուներ, պարզապես չեն հատում սահմանը՝ կլինի օդային թե ցամաքային։ Եթե հայտնաբերենք, պարտադիր կսահմանափակենք տվյալ խմբաքանակը՝ հետ ուղարկելով կամ ոչնչացնելով։ Ես կարծում եմ՝ մենք մտահոգվելու բան չունենք։ Սապատավոր ճանճն էլ մեզ այդքան չի անգանգստացնում»,-նշեց նա։

Գեորգի Ավետիսյանը նաև ասաց, որ չի հիշում դեպք, որ ներկրված բանաններում սապատավոր ճանճ հայտնաբերված լինի․ «Ես անձամբ նման դեպք չեմ հիշում, գուցե հարցնեմ լաբորատորիայում, ասեն, բայց ես չեմ հիշում»։

Նա վստահեցրեց՝ սահմանին պատշաճ լաբորատոր հետազոտություն իրականացվում է․ «Ի տարբերություն այլ ենթահսկման, ֆիտոսանիտարական լաբորատորիա ունենք հենց տեղում՝ սահմանին, նույնիսկ եթե կիլոգրամով են բուսական ծագման մթերք բերում, ես հրահանգել եմ, որ պարտադիր հսկեն սահմանին, տեսնեն վնասատու կա, թե չէ, նոր թույլ տան անցկացնել»։

Օրերս «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Էկվադորից ներկրված բանանները չեն համապատասխանում անվտանգության նորմերին։ Մասնավորապես, այս տարվա դեկտեմբերի 11-ին Էկվադորից Սանկտ Պետերբուրգ ներկրված բանանի երկու խմբաքանակում բազմակեր սապատավոր ճանճեր են հայտնաբերվել:

Հաշվի առնելով, որ սա առաջին դեպքը չէ, և որ դրանք պարունակում են առողջության համար վտանգավոր սապատավոր ճանճեր՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, որ եթե նմանատիպ խախտումները պարբերական բնույթ կրեն, ապա մարմինն իրեն իրավունք է կվերապահի ժամանակավոր սահմանափակումներ դնել Էկվադորից ներկրվող բանանի վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ