News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուսուցիչներին Հայաստանում կոտրել է որոշումն այն մասին, որ դասավանդել այսուհետ կարող են միայն նրանք, ովքեր մանկավարժի դիպլոմ ունեն։ Այս որոշումը  հարկադրական ձեւ ուներ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում «Կրթության ոլորտում բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում, որը նախաձեռնել էր Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի խորհրդարանական մշտական հանձնաժողովը, դեկտեմբերի 20-ին հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նրա խոսքով՝ ազատվեցին իսկական պրոֆեսիոնալները, իսկ նրանց փոխարեն բերեցին կասկածելի կրթությամբ, բայց դիպլոմի առկայությամբ անձանց։

«Խոնարհումս բազմաթիվ ուսուցիչներին, բայց մենք շատ տգետ ուսուցիչներ ունենք։ Նրանք ասում են, որ մեր հասարակությունը արհեստ չի ընտրում, այլ ընտրում է բարձրագույն կրթություն։ Ես առարկում եմ, նրանք չեն ընտրում բարձրագույն կրթություն, նրանք ընտրում են դիպլոմը, որովհետեւ գիտեն, որ կարող են այդ դիպլոմով էլի հինգ Վարդան Ղուկասյան (Գյումրիի նախկին քաղաքապետ- խմբ.) բազմացնել»,- ասաց Խառատյանը։

Նրա ելույթից եւ Ղուկասյանի հասցեին քննադատությունից հետո դահլիճը թնդաց ծափահարություններից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ