News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության ընթացքում ապահովվել է առաջընթաց ոսկերչական իրերի ընդհանուր շուկայի ստեղծման գործում, եւ այսօր մենք հանդես ենք գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով երկրներից յուրաքանչյուրին իրականացնել խոշոր ինտեգրացիոն նախագծերից մեկի համակարգումը։ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել համակարգել Եվրասիական միության ոսկերչական բրենդի ձեւավորման ծրագրի իրականացումը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ այսօրվա նիստը վերջինն է Հայաստանի նախագահությամբ։

«Ակնհայտ է, որ Հայաստանի նախագահությունը բավական արդյունավետ էր միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնման առումով։ Ինչպես հայտնի է, ուժի մեջ են մտել Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը եւ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու կազմավորման համաձայնագիրը։ Ստորագրվել են նաեւ համաձայնագրեր Սինգապուրի եւ Սերբիայի հետ ազատ առեւտրի մասին, ինչպես նաեւ Չինաստանի հետ մաքսային տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը։ Այս տարվա հոկտեմբերին Երեւանում դրվեց Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման ավանդույթի հիմքը։ Նման միջոցառումներն այսուհետ ամեն տարի կանցկացվեն նախագահող երկրում։ Բացի այդ, ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են ինտեգրման ինստիտուտների կատարելագործմանը եւ համագործակցության խորացմանը մեր երկրների միջեւ, հավանության արժանացավ միջազգային պայմանագիրը միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորման մասին, հաստատվեց ԵՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը։ Բացի այդ, տրվեց եվրասիական ցանցի առաջին թվային նախագծի մեկնարկը»,- ավելացրեց Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարը ընդգծեց, որ նիստի շրջանակում քննարկվել են մինչեւ 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղվածության մի քանի սկզբունքային հարցեր, ստորագրվել է համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման համաձայնագիրը, ինչը, նրա կարծիքով, զգալի առաջընթաց է միության աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծման գործընթացում։

«Մենք նաեւ քննարկել ենք  ԵՏՄ անդամ պետությունների միջեւ պատնեշների վերացման աշխատանքի ընթացքը միության ներքին շուկայի գործունեության շրջանակում։

Անհրաժեշտ ենք համարում շարունակել գոյություն ունեցող պատնեշների վերացմանը եւ նոր պատնեշների ստեղծումը կանխող մեխանիզմների ստեղծմանն ուղղված համատեղ ջանքերը։ Բացի այդ, ընդունվել են որոշումներ ծառայությունների առանձին սեկտորների ազատականացման ծրագրերի իրականացման մասին՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,- եզրափակել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ