News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված հեղափոխական փոփոխություններից հետո Հայաստանի բնակչության սպասումները չեն արդարացել: Այդ մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Նա նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո անմիջապես բացահայտվեց «Իմ քայլը» դաշինքի ներսում պատգամավորների պառակտումը, և այդպիսի քաղաքական խմբից բնավ միշտ չէ, որ կարելի է ակնկալել թափանցիկություն և գործողությունների կանխատեսելիություն, և, հետևաբար, նաև արդյունավետություն:

«Որպես չհամակարգված գործողությունների օրինակ կարող է ծառայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը, երբ «Իմ քայլի» քվոտայով ընտրված անդամներից մեկը դաշինքի ղեկավարության համար անսպասելիորեն վայր է դրել իր լիազորությունները»,-պարզաբանել է Արման Ղուկասյանը:

Կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պարզ էր դարձել, որ Հայաստանում շարունակում է գործել որոշումների կայացման «սուպերվարչապետական» համակարգը, ինչն արտահայտվել է նրանում, որ ԱԺ իշխող դաշինքի անդամները, ըստ էության, զրկվել են ազատ գործելու հնարավորությունից:

««Իմ քայլը» դաշինքը փորձել է դրսևորել որոշակի ինքնուրույնություն Ամուլսարի հանքը շահագործելու հարցում, երբ դրա շարքերում հայտնվել են մի խումբ պատգամավորներ, որոնք բողոքել են Կառավարության ընտրած ուղու դեմ, սակայն ամեն ինչ դրանով էլ ավարտվել էր»,-ընդգծել է Ղուկասյանը:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն, իր հերթին, հիշեցրել է, որ կոռուպցիայի դեմ հայտարարված պատերազմի շրջանակում Ազգային Ժողովն ընդունել է Ապօրինինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, ինչպես նաև փոփոխություններ էր կատարելու բանկային գաղտնիքի մասին օրենքում:

«Այդ փոփոխությունները թույլ են տալիս իրավապահ մարմիններին ստանալ քրեական գործերի մեջ չներգրավված անձանց բանկային տեղեկատվությունը: Անցանկալի դատավորներից ազատվելու և ընդդիմության վրա ճնշում գործադրելու՝ իշխանությունների ցանկության պարագայում այդ ամենը հարցեր է առաջացնում»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ