News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ, դուստրերի, Երեւանի քաղաքապետի, նախարարական կազմի եւ ՀՀ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ միասին շրջել  է Երեւանի 2750-ամյակի պուրակում, որտեղ ամանորյա տոնավաճառ է այս տարի գործելու (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ այս տարի առաջին անգամ ամանորյա տոնավաճառը կգործի այս նոր պուրակում,նախորդ տարիներին այն գործել է Հյուսիսային պողոտայում:

Նշենք, որ այսօր 20:00-ից Հանրապետության հրապարակում մեկնարկեցին ամանորյա տոնական միջոցառումները, քաղաքապետը  վառեց  Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը` ազդարարելով տոնական միջոցառումների սկիզբը:

Նշենք, որ մինչ տոնածառի լույսերի վառվելը ամանորյա երաժշտական մյուզիքլ ցուցադրվեց, ոին հաջորդեց շքեղ հրավառություն եւ տոնական համերգ:

Բազմաթիվ քաղաքացիներ  եկել էին Հանրապետության հրապարակ մասնակցելու` տոնական միջոցառումներին:

Նշենք, որ ըստ կառավարության որոշման, ամանորյա միջողառումների համար նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երեւանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին: Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ համատեղ քննարկումների արդյունքում, հետեւյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ, «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ եւ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երեւանի քաղաքապետարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ