News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է «Խելացի լուծումների» կենտրոնը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ-ից։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախաձեռնությամբ եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ այսօր բացվել է «Խելացի լուծումների» կենտրոնը:

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ հյուրեր:

«Այս ծրագիրը գործատուների եւ բուհերի համագործակցության լավագույն օրինակներից է: Նման փորձեր ունենք եւ հաջողությամբ իրականացնում ենք։ Կարծում եմ՝ կենտրոնի բացումը լրացուցիչ խթան կլինի բարձրագույն կրթության ոլորտ-բիզնես համագործակցության համար։ Այստեղ ստեղծվող հնարավորությունները լուծելու են նաեւ հետազոտական հատվածի զարգացման հարցը, ինչը կառավարության առաջնահերթություններից է։ Գործատուն եւ բուհերը աշխատաշուկան ավելի լավ են զգում։ Միասին կաշխատենք, որ ծրագիրը հաջող լինի եւ ավարտելուց հետո ունենանք պատրաստի մասնագետներ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` շնորհավորելով եւ բարի երթ մաղթելով կենտրոնին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի խոսքով` համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գործակցությունը մասնավոր հատվածի հետ նպաստում է, որ բուհական ծրագրերը լինեն արդիական, արդյունքում, բուհական կրթությունը մրցունակ կդառնա ու կզարգանա։ Նախարարի հավաստմամբ՝ մյուս տարի վերապատրաստման ծրագրերը կընդլայնվեն եւ կընդգրկեն ավելի մեծ թվով կադրերի։

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը տեղեկացրել է, որ «Խելացի լուծումների» կենտրոնը մեծ ծրագրի կրթական հատվածն է, որը ներկայացնում է 2 լսարան եւ 3 լաբորատորիա հետեւյալ ուղղություններով՝ կիբեռանվտանգություն, միկրոէլեկտրոնիկա եւ իրերի համացանց: Ըստ նրա` կենտրոնում իրականացվելու են ինչպես մագիստրոսական կրթական ծրագրեր, այնպես էլ վերապատրաստման դասընթացներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ