News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սիդնեյի առեւտրի կենտրոնում սուրբծննդյան գովազդային ակցիան ավարտվեց ծեծկռտուքով այցելուների միջեւ։ Կազմակերպիչները հարյուրավոր փուչիկներ արձակեցին, որոնց ներսում նվերներ էին։

Մոտ 150 մարդ նետվեց մարտի, որպեսզի ստանա բաղձալի նվերները։ Ամբոխը սլացավ առաջ՝ ոտնատակ տալով մարդկանց, գետին գցելով սուրբծննդյան դեկորացիան Սանտա Կլաուսի հետ միասին։

12 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, 5 հոգի հասցվել է հիվանդանոց՝ «ոտքերի ու կոճերի վնասվածքներով, կրծքավանդակի ցավով եւ մկանների վնասվածքներով»,- ասվում է Նոր Հարավային Ուելսի նահանգի շտապօգնության հաղորդագրությունում։

«Հենց որ փուչիկները օդ բարձրացան, ամբոխը նետվեց դեպի փուչիկները, ինչի հետեւանքով շատ մարդիկ գետին տապալվեցին եւ վիրավորումներ ստացան»,- ասվում է ոստիկանության հայտարարությունում։

Առեւտրի կենտրոնի ղեկավարությունը տեղական լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ կհետաքննի միջադեպը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ