News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Պաշտպանության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման առանցքային գործոնն է: Այս մասին դեկտեմբերի 24-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքում շարունակում է գործել ռուսական 102-րդ ռազմաբազան, քայլեր են ձեռնարկվել այն նպատակով, որ բարձրանա մարտական պատրաստականության արդյունավետությունը: «Լուրջ արդյունքներ են ձեռք բերվել: Բազայի մարտական ներուժը կրկնակի մեծացնելու ծրագրեր կան՝ առանց մեծացնելու զինծառայողների թիվը»,- շեշտեց դեսպանը:

Կոպիրկինը նաեւ հիշեցրեց առաջիկա տարիներին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայում ենթակառուցվածքների բարելավման քայլեր իրականացնելու ծրագրերի մասին: «Համապատասխան աշխատանքներն իրականացվելու են նաեւ հայ կապալառուների ներգրավմամբ»,- հայտնեց դիվանագետը:

Նա նշեց, որ այս տարի հաջողությամբ զարգացել է ռազմա-տեխնիկական համագործակցությունը: «Այն, ինչ արվել է, ցույց է տալիս Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման եւ մեծացման գործում այդ համագործակցության կարեւոր դերակատարումը»,- ամփոփեց ՌԴ դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան ուղղակի սուտ է խոսում. Ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի գնացել. ես ստեր չեմ մեկնաբանում. Ալեն Սիմոնյան
Կարող է մեր հարեւանի ամուսինն էլ է գնացել Ուկրաինա...
Հայկական մրգերի արտահանումը Ռուսաստան ավելացել է առնվազն երկու անգամ. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների նկատմամբ...
Ռուսաստանի դուրս գալը Հարավային Կովկասից զգալի սպառնալիքներ կստեղծի նրա համար. Ձյունիկ Աղաջանյան
Մեր հասարակության մեջ կարծիք կա, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն առանձին հարցեր են, բայց պետք է հասկանալ, որ...
Ռուս սահմանապահները Ներքին Հանդից դուրս են եկել. Սյունիքի մարզպետ
Որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ դուրս են եկել․․․
Ռուսաստանն ակտիվացնում է հումանիտար նախագծերը Հայաստանի համար
Ստորագրվել է «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի իրականացման համաձայնագիր...
Հայաստանի ոչ ճիշտ քայլերը կհանգեցնեն ՌԴ-ի հետ միասնական պաշտպանական տարածքի անվերադարձելիության. Գալուզին
Հայաստանի չմտածված քայլերը կհանգեցնեն անվերադարձելիության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ