Հայաստանը եւ Ռուսաստանը զարգացնում են սերտ միջխորհրդարանական հարաբերություններ: Խորհրդարանական գծով անցկացվում են լուրջ միջոցառումներ: Այս մասին դեկտեմբերի 24-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական ներդրումների օբյեկտը: «Կարեւոր է, որ Հայաստանում իրավիճակը լինի խաղաղ, կայուն՝ քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուսի ձեռքբերմամբ եւ մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդմամբ»,- շեշտեց Կոպիրկինը: