News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ. Երեկ վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբերի եւ 11 ամիսների տնտեսական ցուցանիշները եւ պետք է արձանագրել, որ նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստի սկզբում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, մասնավորապես, նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,1 տոկոս: «Շատ կարեւոր է, որ նոյեմբերի ցուցանիշներով արտահանման աճ ունենք 25,7 տոկոսով, առեւտրի շրջանառությունն աճել է 11,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11,6 տոկոսով, շինարարությունը 4,8 տոկոսով:

Այս տարվա 11 ամիսների ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս, արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոս, արտահանման աճը՝ 9 տոկոս:

Սրանք իսկապես բավականին լավ ցուցանիշներ են: Ի վերջո սրանք արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը:

Իր հերթին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն նդրադարձավ արտահանման նման բարձր էճի կառուցվածքին՝ նշելով. «11 ամիսների ընթացքում ունենք կոնյակի արտահանման մոտ 27 տոկոսով: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ուղիղ  ձւեով ապահովում է գյուղատնտեսության զարգացումը: Կարծում ենք՝ այս ուղղությամբ զարգացումները շարունակվելու են առաջիկա տարիներին՝ հատկապես  հաշվի առնելով, որ գինիների արտահանումը 11 ամիսներին աճել է 55 տոկոսով, իսկ մրգային գինիների արտահանումն աճել է 75 տոկոսով: Սա նոր զարգացում է ՀՀ տնտեսության մեջ: Ունեցել ենք բուսական ծագման արտադրանքի արտահաման աճ 18,5 տոկոսով: Շատ մեծ աճ ունենք հատկապես վարունգի եւ ելակի արտահանման ուղղությամբ: Շոկոլադի արտադրանքի արտահանման աճը կազմել է շուրջ 15 տոկոս: Կարծում ենք, որ տարին կամփոփենք 7,5 տոկոս տնտեսական աճով, իսկ արտահանման աճը կլինի 10 տոկոս»,-ասաց էկոնոմիկայի նախարարը՝ հավելելով, որ այդ ցուցանիշները իրատեսական են:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ ընդգծեց, որ իրենք կիսում են էկոնոմիկայի նախարարի կանխատեսումը, իրենք ներկայացրել են 7,3-7,4 տոկոս տնտեսական աճ՝ ռիսկերը վերեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը. փաստաթղթերը կարելի է ներբեռնել QR կոդով
Փաստաթղթերում հարկային մարմնի կնիքը կամ ստորագրությունը հնարավոր կլինի ներկայացնել նաև QR կոդով...
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային…
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է...
ՀՀ ֆինանսների նախարարը եւ ՀԲ Գործադիր տնօրենը քննարկել են Հայաստանում նոր ծրագրերի մեկնարկը
Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու...
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 29-ին, կազմել է...
Ամենաշատ