News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Մարտի 1»-ի գործին շուտով կավելանա նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործը: Այս մասին դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ կարելի է տեսնել, թե ինչպես է ընթանում «Մարտի 1»-ի գործը, եւ ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը փորձում մինչեւ վերջ պնդել իր դիրքորոշումը, ձգձգել գործընթացը, որպեսզի գործը մնա օդից կախված վիճակում:

Ընդ որում, պատգամավորը նշեց, որ այդ գործին շուտով կարող է ավելանալ նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործը: «Մենք պետք է մտածենք նախաքննական մարմնի եւ քննչական խմբի հնարավորությունների մասին՝ ուժեղ թիմ ունենալու համար, քանի որ շատ տարիներ են անցել, եւ առանցքային վկաներից ոմանք մահացել են անհասկանալի հանգամանքներում: Սակայն կան նաեւ մարդիկ, որոնք շատ կարեւոր ցուցմունքներ են տալիս»,- վստահեցրեց Քոչարյանը:

Որպես կարեւոր վկա նա նշեց գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանի ներկա գտնվելու անհրաժեշտության մասին, ընդ որում, նա հավելեց, որ այժմ տվյալ հարցը չի քննարկվում:

Հիշեցնենք, որ 20 տարի առաջ՝ 1999 թվականի հոտկեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մի խումբ ահաբեկիչներ ներխուժեցին ԱԺ շենք եւ կրակ բացեցին խորհրդարանի եւ կառավարության անդամների եւ ղեկավարների ուղղությամբ: Նրանց նկատմամբ դատավարությունը տեւել է 2001-ից 2003 թվականները, մեղադրող կողմը պահանջել է բարձրագույն պատիժ, սակայն Հայաստանում մահապատիժը չեղարկվել է 2003 թվականի սեպտեմբերին որպես Եվրոպայի Խորհրդին անդամակցելու արդյունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ