News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Հայաստանի Ազգային պատկերասրահում դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ամանորյա միջոցառում, որին մասնակցել են հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների, զոհված ազատամարտիկների 9-12 տարեկան շուրջ 350 երեխաներ: Միջոցառման ընթացքում փոքրիկների համար կատարումներով հանդես են եկել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որից հետո փոքրիկ հյուրերը դիտել են «Անխելք մարդը» ներկայացումը Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանների մասնակցությամբ: Ամանորյա միջոցառման շրջանակում երեխաները մասնակցել են հյուրասիրությանը, ինչպես նաեւ ներկա գտնվել զվարճալի շոու ծրագրին:

Դեկտեմբերի 29-ին վարչապետի տիկնոջ նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 800 երեխաներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կդիտեն «Ալլադին» ներկայացումը, որից հետո կայցելեն  Երեւանում գործող ժամանացի տարբեր վայրեր:

Ամանորյա միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 5 միլիոն դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ