News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, իր մոտ ընդունել է Արցախի պաշտպանության բանակում դեկտեմբերի 2-ին մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին, որոնք մինչ այդ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Լսելով հարազատներին՝ վարչապետն ասաց․ «Տեղի է ունեցել ողբերգություն։ Քրեական գործ է հարուցված երկու և ավելի անձանց սպանության փորձի հոդվածով, հիմա քննություն է գնում, քննությամբ պետք է պարզվի՝ ինչ է տեղի ունեցել, ամեն ինչ կանենք, որ օբյեկտիվ լինի, մեր տղային կարո՞ղ ենք հետ բերել, չենք կարող»։

Հարազատները պնդեցին՝ անցել է ավելի քան 20 օր, սակայն իրենց ոչինչ չեն հայտնում, թե ինչի հետևանքով է մահացել Աջամյանը։

ՀՀ վարչապետը իր օգնական Նաիրի Սարգսյանին հանձնարարեց Քննչական կոմիտեից տեղեկանք իրեն տրամադրել նախաքննության գաղտնիք չհանդիսացող տվյալներով, որից հետո Նաիրի Սարգսյանը կկապնվի հարազատների հետ։   

 Այսօր հարազատները վաղ առավոտից կառավարության շենքի առջև պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Նրանք 2 անգամ փակեցին Տիգրան Մեծի պողոտան՝ որպես բողոքի նշան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ