Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, Անկախության 35–ամյակին նվիրված միջոցառմանը եկել են առանձին։

Սկզբում եկել է Աննա Հակոբյանը թիկնապահների ուղեկցությամբ, որից հետո նոր ժամանել է Կառավարության ղեկավարը։

NEWS.am–ի թղթակիցը նկատել է, որ Փաշինյան ամուսինները դժվարությամբ են տեղավորվել իրար կողքի։ Նշենք, որ նրանց կողքին նստած նախագահ Վահագն Խաչատուրյանն օրինակ բավականին «ազատ» է նստած։

Հավելենք, որ Կառավարության ղեկավարի մասնակցությամբ միջոցառումներին բոլորի տեղերը դեռեւս օրեր առաջ ֆիքսվում են եւ բավականին տարօրինակ է, որ Փաշինյանին ու իր կնոջը «բաժին է հասել» նման անհարմար տեղ։