Հատուկ շեշտվում է, թե վաղաժամ կենսաթոշակի մասին օրենքն անպարկեշտ առաջարկ է, որպեսզի այն անձը, որ պոտենացիալ կարող է իրեն մեկնված ձեռքը սեղմել եւ հեռանալ, ինքը բարոյական ճնշում զգա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ինչու են շեշտադրվում, որ սա անպարկեշտ առաջարկ է, որպեսզի այն անձը, որ պոտենացիալ կարող է իրեն մեկնված ձեռքը սեղմել եւ հեռանալ, ինքը բարոյական ճնշում զգա, իրենց մեդիադաշտով, իրենց բոլոր հնարավորություններով շեշտադրումը հետեւյալն է,  որ սա անպարկեշտ առաջարկ է, ով համաձայնի վաղ կենսաթոշակին, ջնջում է իր անունը, հեղինակազրկվում է։

Ու այդ մասին խոսում են անձինք, որոնց օրոք դատական իշխանության անկախության մասին խոսելն ուղղակի ավելորդ է, ում իշխանության օրոք դատավորների նկատմամբ ինչ ապօրինություն ասես, չի եղել, ուղիղ զանգերով նախագահականինց, նախարարներից եւ այլն։ Հիմա խոսել անպարկեշտ առաջարկի մասին ավելորդ եմ համարում։ Հույս ունեմ, որ այն դատավորները, որոնք ցանկանում են դիմել վաղ կենսաթոշակի, ճնշումների չեն ենթարկվի»,-նշեց նա։

Բադասյանը կարծիք հայտնեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պնդումը, թե դատավորները չեն օգտվի վաղ կոնսաթոշակից, ճնշում է ՍԴ դատավորների նկատմամբ․ «Մենք որեւէ մեկին չենք ստիպելու դիմի վաղ կենսաթոշակի, բայց մենք պետք է ունենանք ՍԴ, որն անկախ է  ոչմ իայն գործադրից, օրենսդրից, այլ անկախ է քաղաքական շրջանակներից, եւ այո, պետք է կայացնի ցավոտ որոշումներ, բայց ՍԴ-ն չի կարող լինել երկրում ընդդիմություն»։